Թերապիա
Ռադիկուլիտի աշնանային սրացումները
Ռադիկուլիտը շատ աննկատ է ներթափանցում մարդու օրգանիզմ: Կարծես ամեն ինչ կարգին է, բայց հանկարծ մի անզգույշ շարժում ու... մեջքի կտրուկ ցավից հնարավոր է նույնիսկ անշարժանալ:
Սաստիկ ցավից ոչ հնարավոր է լինում ուղղվել, ոչ նստել: Այս հիվանդությունը սրացումներ է ունենում հատկապես սեզոնային փոփոխությունների ժամանակ, հատկապես` խոնավ եղանակին։
Ըստ վիճակագրության, ռադիկուլիտից տառապում է Երկրի բնակչության քառասուն տարեկանից բարձր յուրաքանչյուր ութերորդը: Բայց, ցավոք, վերջին տասնամյակում հիվանդությունը բավականին երիտասարդացել է:Այսօր ռադիկուլիտից տառապում են ոչ միայն տարեց թոշակառուները, այլ նաեւ բավականին երիտասարդ մարդիկ: Այս հիվանդությամբ հատկապես տառապում են պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողներն ու համակարգչի առջեւ երկար նստողները: Մեր ողնաշարում գտնվում է ողնուղեղը, որտեղից սկիզբ են առնում այն բոլոր նյարդերը, որոնցով էլ պայմանավորված է մեր օրգանիզմի համաձայնեցված աշխատանքը: Եթե այդ նյարդերից վնասվում կամ բորբոքվում են` առաջանում է ռադիկուլիտ: Չնայած մինչ այսօր բժիշկները չեն կարողանում ընդհանուր կարծիքի գալ ռադիկուլիտի առաջացման պատճառի մասին:
19-րդ դարի սկզբին բժիշկները գտնում էին, որ ռադիկուլիտի պատճառը նյարդային արմատիկի բորբոքումն է: 20-րդ դարի սկզբին մասնագետները գտնում էին, որ ռադիկուլիտի առաջացման պատճառը միջողային ճողվածքներն ու կռճիկային մասերի քայքայումն է: Հենց դրանք էլ պատճառ են դառնում նյարդային արմատիկի քայքայմանը` հասցնելով այն բորբոքման աստիճանի: Այժմ մասնագետները գտնում են, որ ռադիկուլիտի պատճառը հենց թաքնված է ողնաշարում, այսինքն՝ դրա պատճառը ողնաշարի վնասվածքներն են: Նրանք հենց այդպես էլ ներկայացնում են` ասելով, որ ռադիկուլիտի մոտ 95 տոկոսի պատճառը օստեոխոնդրոզն է, իսկ մնացած 5 տոկոսինը` հենց միջողային ճողվածքները:
Իհարկե, բժիշկներին միանգամայն հայտնի է, թե ինչը կարող է նպաստել ռադիկուլիտի նոպայի առաջացմանը: Առաջին հերթին դա կարող է լինել սթրեսը, երկրորդ հերթին` վարակը, երրորդը` նյութափոխանակության խանգարումները եւ, բնականաբար, ծանրություն բարձրացնելն ու անհաջող կատարված շարժումը:
Ռադիկուլիտի առաջին նախանշանը ցավն է: Թե ցավը որ մասում ավելի ուժեղ կլինի, կախված է այն բանից, թե ողնաշարի որ մասն է վնասված: Պարանոցային ռադիկուլիտը բնորոշվում է պարանոցի ու ծոծրակի ուժեղ ցավով, եւ անգամ հազը կամ մի փոքրիկ գլխի շարժումը կարող են պատճառ դառնալ սաստիկ ցավի: Երբեմն պարանոցային ռադիկուլիտը կարող է գլխապտույտի, լսողության վատացման պատճառ դառնալ: Ուսա-պարանոցային ռադիկուլիտի ժամանակ կտրուկ ցավ է առաջանում պարանոցի, ուսերի ու ձեռքերի շրջանում: Կրծքամասի ռադիկուլիտի ժամանակ սաստիկ ցավային նոպաները, կարելի է ասել, ընդգրկում են ամբողջ կրծքավանդակը:
Եվ վերջապես ռադիկուլիտի ամենահայտնի տեսակը գոտկատեղային ռադիկուլիտն է: Սա այն դեպքն է, որ ցավից հնարավոր չէ պառկել, նստել, կանգնել: Մեջքի սաստիկ ցավի պատճառով հնարավոր չէ ոչ քայլել, ոչ էլ հատկապես կռանալ:
Ռադիկուլիտի բուժումը ժողովրդական միջոցներով
Այս հիվանդության դեպքում ինքնաբուժությունը թույլատրելի է միայն այն ժամանակ, եթե «ռադիկուլիտ» ախտորոշումը հստակ է, որովհետեւ նույն ցավերը կարող են առաջանալ ուրիշ հիվանդության պատճառով, որի ժամանակ ինքնաբուժությունն ու տաքացնող միջոցներ գործածելը հակացուցված են: Ինչ միջոց էլ գործածելիս լինեք ցավող մասը մերսելու համար, այն պետք է ճիշտ շարժումներով կատարել: Ձեռքերը պետք է անպայման տաքացրած լինեն ու թաթախված այն քսուքով, որով պետք է կատարել մերսումը: Պետք է սկսել ցավող մասը նուրբ մերսել դեպի վերեւ` մոտ 10-20 րոպե, ուժեղ ցավերի դեպքում 5 րոպեն էլ բավական է: Պետք է հետեւել, որ հանկարծ չոր ձեռքերով չդիպչեք ցավավող մասին, քսուքի բացակայության դեպքում վերցնել նոր բաժին: Այս պրոցեդուրայից հետո պետք է աշխատել ցավող մասը տաք պահել, որպեսզի չմրսի:
Քսուքներ պատրաստելու համար կարելի է օգտագործել մի քանի բաղադրատոմսեր.
- Վերցնել հավասար քանակությամբ բարդու բողբոջ, կեչու բողբոջ, անանուխի տերեւներ ու խատուտիկի արմատներ: Այս ամենը աղալ ու ստացված խառնուրդից վերցնել 3 ճաշի գդալ, 100մլ եռջրով եռացնել թույլ կրակի վրա` 5 րոպե անընդհատ խառնելով: Հետո ստացված զանգվածին ավելացնել 75 գրամական խոզի ճարպ ու բուսական յուղ, սառեցնել ու պահել սառնարանում: Հետո այս քսուքով մերսել վերը նշված եղանակով:
- Նույն եղանակով կարելի է քսուք պատրաստել՝ վերցնելով հավասար քանակությամբ կռատուկի արմատ, անանուխի տերեւ, երիցուկի ծաղիկներ, եզնալեզվի տերեւներ ու եռագույն մանուշակի խոտեր:
- Քրոնիկական ռադիկուլիտի ժամանակ խորհուրդ է տրվում կոմպրեսներ կատարել խմորիչով ու տարեկանի ալյուրից պատրաստված խմորով: Այն պետք է պահել ցավող մասին 1 ժամ: Փաթաթել խմորը թանզիֆի կտորով, հետո պերգամենտի թղթով ու տաք շալով: Նման կոմպրես կարելի է անել 2 օրը մեկ:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն